ՀՀ պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակել այսօրվա ընթացքում Բաքվի երկրորդ հայտարարությունը՝ երկու երկրների սահմանին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ՊՆ հայտարարության մեջ։
Հունիսի 22-ին ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։