«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան ևս մեկ դեպք դեպք։
Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա»,-գրել է նա իր ֆբ-յան էջում։