Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում նշանակվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ նրանց՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի վեցերորդ գումարման Միլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։
Հունիսի 20-ին Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կոչ էր արել։