Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը, հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, ասված է հայտարարության մեջ։
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»,- նշել է ՊՆ-ն: