Նովոռոսիյսկի մերձակայքում բռնկված անտառային հրդեհի պատճառով տարհանվածների թիվը հասել է 300-ի, այդ թվում՝ 64 երեխա, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Տարհանվածները Կուբանի երեք հանգստի գոտիներից են՝ «Մորյակ», «Ռոմանտիկ» և «Ֆրեգատ»։ Արտակարգ իրավիճակների նախարարության ժամը 20:00-ի տվյալներով՝ հրդեհի տարածքը գերազանցում է 51 հեկտարը։ Ուժեղ քամու պատճառով այն հնարավոր չէ մեկուսացնել։
Նշվում է, որ կա հրդեհի հետագա տարածման վտանգ, այն շարժվում է Դուրսո գյուղի ուղղությամբ։ Եթե հնարավոր չլինի տեղայնացնել կրակը, ապա բնակչության տարհանումը չի բացառվում։
Կրասնոդարի երկրամասի Դուրսո գյուղի տարածքում հրդեհն սկսվել է հուլիսի 14-ի կեսօրին։