Հուլիսի 17-ին Վրաստանի՝ Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որն զգացվել է նաև Երևանում, Լոռու, Տավուշի ու Կոտայքի մարզերում, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 5-6 բալ։
Երկրաշարժն զգացվել է Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի քաղաքներում՝ 3-4 բալ, Գեղարքունիքում՝ 3 բալ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում՝ 3 բալ, Երևանում՝ 2 բալ ուժգնությամբ, հայտնում է ՆԳՆ-ն։