Երևանում հոկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտնել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
«Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանն սկսելու է սեպտեմբերի 12-ին՝ Երևանյան միջազգային փառատոնով։ Բացառիկ եմ համարում հոկտեմբերի 6-ին կայանալիք երեկոն, երբ նվագախումբը ելույթ կունենա ականավոր օպերային երգչի հետ»,- ասել է Թոփչյանը։