Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոխել է շենգենյան տուրիստական վիզայի համար դիմումների ներկայացման կարգը, հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Մեր կարողությունների նկատմամբ պահանջարկի գերազանցման և գրանցման գործընթացը խաթարելու որոշ սուբյեկտների փորձերի պատճառով գրանցումն այժմ տեղի կունենա ժամը 20:00-ից մինչև գիշերը 02:00-ն (գրանցման պատուհանը բաց կլինի 6 ժամ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ գերատեսչության՝ նշված ժամկետից հետո բոլոր նամակները, որոնք բավարարել են վերը նշված պայմանները, կներկայացվեն վիճակախաղի։
«Մինչև մեր հնարավորությունները լրացնելը, դիմումները կընտրվեն պատահականության սկզբունքով, անկախ նրանից, թե երբ են դրանք հասել մեր փոստարկղ»,- ավելացրել են դեսպանատնից։
ՀՀ արտգործնախարարությունը մայիսին մեկնաբանել էր հունիսից շենգենյան վիզայի հնարավոր թանկացման հարցը և հայտարարել, որ այն չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա։ ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզաների վճարի չափը սահմանված է «ՀՀ և ԵՄ միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» 2012թ. դեկտեմբերի 17-ին կնքված համաձայնագրով, ըստ որի՝ վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարը կազմում է 35 եվրո։