ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովը Երևանում և Կոտայքում գտնվող 9 պատմամշակութային օբյեկտերին նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տվել, հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ Երևանի տեղական նշանակության նորահայտ հուշարձաններն են Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փող․ 36 (1950-ական թթ.), Աբովյան փող․ 39-41 (1950-ական թթ.), Բաղրամյան պող․ 1 (Մոսկովյան փող․ 20) (1945 թ.) բնակելի շենքերը, Նորք-Մարաշ վարչական շրջանի Ս․ Խանզադյան փող․ 60 (19-րդ դ․), Ս․ Խանզադյան փող․ 94 (19-րդ դ․ վերջ- 20-րդ դ․ սկիզբ), Ս․ Խանզադյան փող․ 100 (19-րդ դ․ վերջ-20-րդ դ․ սկիզբ) հասցեների բնակելի տները։
Կոտայքի մարզի Արզական գյուղի Ամրոցը (Ք․ ա․ 2-1-ին) և Քարաշամբ գյուղի Ամրոցը (Ք․ ա․ 2-1-ին) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ, իսկ Քարաշամբ գյուղի գերեզմանոցին տրվել է Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Սբ. Գևորգ եկեղեցու (պետ․ ցուցիչ՝ 6․66․1․2)՝ տեղական նշանակության ենթահուշարձանի կարգավիճակ, նշել են ԿԳՄՍՆ-ից։