«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ, հայտնում են դաշինքից։
Նշվում է, որ քննարկվել են Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցեր, աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի և Հայաստանի վրա։
Քննարկվել են նաև ԱԺ առաջիկա նստաշրջանում խմբակցության անելիքները։
Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորներն օգոստոսի 22-ից հավաքվել են Բյուրականի «Ամբերդ» հյուրանոցային համալիրում։