Բաքվում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է քաղաքագետ Բահրուզ Սամեդովը։
Սաբաիլի շրջանային դատարանի որոշմամբ՝ Սամեդովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չորս ամիս ժամկետով ազատազրկումը։
Դատավարության ընթացքում հնչել են Հայաստանի քաղաքացիների անուններ, որոնց, ըստ մեղադրող կողմի, Սամեդովը տեղեկություններ է փոխանցել և որոնցից առաջադրանքներ է ստացել։