Օգոստոսի 30-ի երեկոյան տեղումներն աննախադեպ էին և գերազանցել են ամսական նորմայի քանակը երկու անգամ, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկություններով՝ տեղումներն աննախադեպ էին՝ 17-18 մմ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ գերատեսչության՝ օգոստոսի 30-ի երեկոյան տեղացած անձրևի հետևանքով մայրաքաղաքի որոշ հատվածներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվել:
«Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հիմնարկի, ՆԳՆ փրկարար ծառայության և «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներն իրականացնում են անձրևի հետևանքով առաջացած կուտակումների հեռացման աշխատանքներ»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: