Ամերիկացի ռոք երաժիշտ և Bon Jovi խմբի հիմնադիր Ջոն Բոն Ջովին երախտագիտության է արժանացել Նեշվիլի ոստիկանության կողմից՝ անծանոթ կնոջը օգնելու և կամրջից ցած նետվել թույլ չտալու համար, գրում է BBC-ն։
Ըստ աղբյուրի՝ երաժիշտն ու նրա անձնակազմը գտնվում էին քաղաքի Ջոն Սեյգենթալեր հետիոտնային կամրջի վրա, որտեղ նկարահանում էին նոր տեսահոլովակ: Բոն Ջովին նկատել է, որ մի կին կանգնած կամրջի եզրին գտնվող ցանկապատի հետևում՝ ճաղերից բռնված։
Նա իր անձնակազմի անդամներից մեկի հետ մոտեցել է կնոջը, զրուցել նրա հետ՝ փորձելով հանգստացնել, որից հետո օգնել են կնոջն անցնել ցանկապատը և դուրս գալ հետիոտնի համար նախատեսված հատված։
«Շնորհակալություն Բոն Ջովիին և նրա թիմին՝ Ջոն Սեյգենթալեր կամրջի վրա կնոջն օգնելու համար: Մենք բոլորս պետք է օգնենք միմյանց»,- հայտարարել է Նեշվիլի ոստիկանապետ Ջոն Դրեյքը։
Տեսանյութը սկզբում տեղադրվել է YouTube-ում, սակայն տեսահոսթինգի կայքը հեռացրել է այն՝ «համայնքի սկզբունքները խախտելու համար»։ Տեսանյութը վերահրապարակել են ամերիկյան լրատվամիջոցները։