Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան, հայտնել է նրա մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Ըստ նրա՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով:
Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով, հայտնել է Բաղդասարյանը։