Երևանում ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 19։30-ի սահմաններում՝ Առնո Բաբաջանյան փողոցից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող հատվածում՝ հետիոտնային անցման վրա։
Կայքը հավելում է, որ նշված հատվածում հետիոտնային անցումը ոչ ճիշտ ձևով է նշված, արտաքին լուսավորությունը բացակայում է, հետիոտնի համար նախատեսված ցուցանակը տևական ժամանակ պոկված է ու այդ վայրում մահվան ելքով 9-րդ վրաերթն է տեղի ունեցել։
Նշվում է, որ դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։