Ձեզ ենք ներկայացնում հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Կենդանակերպի այս նշանի տակ ծնվածների համար չափազանց կարևոր է այս ընթացքում չտրվել մելամաղձոտ տրամադրություններին և շարունակել ակտիվորեն կառուցել ապագան: Հավատարիմ մնացեք ձեր սկզբունքներին և թույլ մի տվեք, որ այլ մարդիկ ձեզ հունից հանեն: Հանգստյան օրերին ոչինչ մի պլանավորեք. կարող եք վերջին րոպեին հրավեր ստանալ։
Ցուլ
Ցուլերն ստիպված կլինեն շատ շփվել հարազատներ հետ։ Պարզապես մի մոռացեք սահմանել թույլատրելիի սահմանները և թույլ մի տվեք որևէ մեկին մտնել անձնական տարածք: Երկուշաբթի ավելի քիչ աղմուկ բարձրացրեք և փորձեք կանոնակարգել ձեր գործողությունները։ Դա կօգնի ընդլայնել եկամտի աղբյուրները: Չորեքշաբթի օրը համարձակորեն բարձրաձայնեք գաղափարները։
Երկվորյակներ
Ամբողջ շաբաթ փորձեք զգոն լինել. շատ մեծ է հավանականությունը, որ ձեզ կփորձեն խաբել, ընդ որում՝ խոշոր գումարի չափով: Շաբաթվա սկզբին արեք այն գործերը, որոնք կարող են տեսնել և գնահատել նաև շրջապատի մարդիկ: Հինգշաբթի ուշադրություն դարձրեք երեխաներին, օգնեք նրանց պատրաստվել կարևոր թեստի կամ տնային առաջադրանքների համար: Հանգստյան օրերին կատարեք ձեր ցանկությունները, հանգստացեք և մի նյարդայնացեք:
Խեցգետին
Շաբաթվա սկզբին խեցգետիններն ստիպված կլինեն բախվել հեռավոր անցյալից եկող անախորժությունների հետ։ Շատ մի անհանգստացեք, սխալներից եզրակացություններ արեք և առաջ շարժվեք: Չորեքշաբթի կարգապահ եղեք, հակառակ դեպքում՝ աշխատավայրում լուրջ սխալներ թույլ տալու հավանականությունը մեծ է: Ուրբաթ ուշադիր նայեք ձեր շրջապատին. գուցե ինչ-որ մեկից վաղուց արժե՞ հեռու մնալ:
Առյուծ
Դուք կարող եք ակնկալել ճանաչում և պարգևատրում անցյալի արժանիքների կամ նախկինում գործադրված ջանքերի համար: Հանգստյան օրերին փորձեք ազատվել ավելորդ գործերից և թողնել միայն ամենաանհրաժեշտը։ Շաբաթ օրը լավ օր է սիրային հարաբերությունների համար։
Կույս
Կենդանակերպի այս նշանի համար առաջիկա շաբաթը բավականին բարենպաստ է, բայց պետք է հատուկ ուշադրություն դարձնել առողջությանը: Շաբաթվա սկզբին հնարավոր է ուղևորություն։ Երեքշաբթի աշխատավայրում և անձնական կյանքում սթրեսային իրավիճակների հավանականություն կա. հոգ տարեք ձեր նյարդերի մասին:
Կշեռք
Բարդ շաբաթ է սպասվում՝ լի ինչպես անսպասելի իրադարձություններով, այնպես էլ սովորական առօրյայով։ Կարևորն այն է, որ ակտիվ լինեք, որպեսզի ժամանակին հետևեք փոփոխվող հանգամանքներին: Երեքշաբթի օրը ձեր հուզականությունը կարող է գերազանցել թույլատրելի նորմերը և հանգեցնել կոնֆլիկտի: Ուրբաթ տեղեկություններ հավաքեք լրացուցիչ ֆինանսական հնարավորությունների մասին, կարող եք շատ լավ առաջարկ ստանալ, որն արագ շահույթ կբերի:
Կարիճ
Աստղերը կարիճներին խորհուրդ են տալիս այս շաբաթ ուշադիր հետևել իրենց խոսքին։ Նրանք կարող են ոչնչացնել այն, ինչ նախկինում կառուցվել է և, ընդհակառակը, հասնել հաջողության։ Հատկապես ուշադիր եղեք ձեր գաղափարների և ցանկությունների նկատմամբ, մի հետաձգեք դրանց իրականացումը: Հինգշաբթի օրն ինչ-որ հաճելի բան տեղի կունենա․ կա՛մ անսպասելի նվեր կստանաք, կա՛մ տիեզերքը ձեզ կուղարկի այն հարցի պատասխանը, որը ձեզ վաղուց է անհանգստացնում:
Աղեղնավոր
Աղեղնավորների մոտ ամեն ինչ վերահսկողության տակ է. այս շաբաթ այն, ինչի մասին մտածում և երազում եք, հեշտությամբ կյանքի կկոչվի: Կանխատեսումներն ու ինտուիցիան կսրվեն, և դուք կսկսեք ավելի լավ զգալ և հասկանալ ինքներդ ձեզ: Մի ապրեք սովորական սցենարով, փնտրեք հաջողության նոր ուղիներ: Չորեքշաբթի օրը ձեր գործընկերը կամ հարազատներից մեկը կարող են դիմել ձեզ խորհուրդ ստանալու համար։ Եղեք ավելի զգայուն, ձեզանից շատ բան է կախված:
Այծեղջյուր
Այծեղջյուրների համար շաբաթվա սկիզբը բարենպաստ է ճանապարհորդության մասին մտածելու համար: Հիմա ծրագրեր կազմելու և անցյալի սխալները վերլուծելու ժամանակն է: Հանգստյան օրերին թույլ տվեք ինքներդ ձեզ անել միայն այն, ինչ իրականում ցանկանում եք:
Ջրհոս
Ջրհոսների մոտ աշխատանքում կարող է զգալիորեն աճել առաջադրանքների քանակը և աշխատանքի ծավալը։ Այժմ ձեզ համար շատ կարևոր է ժամանակին հանգստանալը, որպեսզի ունենաք ուժերի պաշար և հստակ միտք։ Երեքշաբթի ժամանակ գտեք դրսում զբոսնելու համար: Չորեքշաբթի հատկապես հետևեք խոսքերին և մի պարտադրեք ձեր կարծիքը, նույնիսկ եթե հարյուր տոկոսով վստահ եք, որ ճիշտ եք, հակառակ դեպքում՝ կոնֆլիկտից չեք խուսափի:
Ձկներ
Աստղերը ձկներին խորհուրդ են տալիս շաբաթն սկսել կարգուկանոն հաստատելով թե՛ բնակարանում, թե՛ գործերում և թե՛ մտքերում։ Ձեր բարեկեցությունը կախված կլինի դրանից: Երկուշաբթի հիանալի ժամանակ է երկարաժամկետ նախագծեր սկսելու համար: Երեքշաբթի բարենպաստ է ինչպես տնային, այնպես էլ անձնական խոշոր գնումների համար: