Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցի գույքի բռնագանձման վերաբերյալ, հայտնել է Դատախազության մամուլի ծառայությունը։
Գլխավոր դատախազությունը պահանջ է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 14 անշարժ, 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն և 5 միլիարդ, 92 միլիոն դրամ:
Ավելի վաղ Դատախազությունը միջնորդել էր բռնագանձել Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի և ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի գույքը։