Հոկտեմբերի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:17-ին, Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժն զգացվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում և Արտաբույնք, Հերմոն և Արատես գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Հիշեցնենք, որ նախօրեին ևս մեկ՝ 2,3 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք։