Յուպիտերի արբանյակ Եվրոպա ուղղված թռիչքը պլանավորվում է իրականացնել հոկտեմբերի 14-ից հետո։ Այն միտված է պարզելու կան արդյոք այնտեղ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշվում է NASA-ի կայքում արված հաղորդագրության մեջ, Europa Clipper-ի արձակումը նախատեսվում է իրականացնել Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի Տիեզերական Կենտրոնի 39ա արձակման (թռիչքային) կենտրոնից։
Նշվում է, նաև, որ թռիչքի համար նախատեսվում է օգտագործել SpaceX ընկերության ծանր Falcon Heavy կրող հրթիռը։