ՊԵԿ-ը խախտումներ և չարաշահումներ է հայտնաբերել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող Փարաքար քաղաքի Lianna Garden Hall ռեստորանում, գրում է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ ՊԵԿ-ի աշխատակիցները ռեստորանը չեն կապարակնքել, թեև դրա համար բավարար հիմքեր ունեին։
«Այո, ռեստորանը պատկանում է հորեղբորս, բայց ես տեղյակ չեմ ստուգումների մասին։ Եթե նույնիսկ խախտումներ են հայտնաբերել, ապա համապատասխան ընթացք կտան»,- թերթին ասել է նախարարը։
Մկրտչյանը հերքել է, որ իրեն տեղեկացրել են հորեղբոր ռեստորանում կատարված ստուգումների մասին և ընդգծել, որ ինքը կկանխեր այս տեղեկությունն իրեն հասցնելու ցանկացած փորձ։
Starbucks-ի աշխատակիցների գործադուլը կտարածվի ԱՄՆ քաղաքներում
Starbucks սրճարանների ցանցի աշխատակիցների՝ դեկտեմբերի 20-24-ն աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով հայտարարված գործադուլը կտարածվի ամերիկյան ևս երեք խոշոր քաղաքներում, հայտնել է...