Հայաստան-Վրաստան սահմանային գոտում այսօր 2,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որն զգացվել է Շիրակի մարզում, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 10:35-ին՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք։
Ըստ ՆԳՆ-ի՝ օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժն զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, Թավշուտ, Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։