Էթիկայի կանոնները պահպանելու և արտաամուսնական կապերի ռիսկի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների մոտ խուճապ է առաջացրել, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի որոշ ներկայացուցիչներ մտավախություն ունեն, որ, ինչպես համանուն խմբակցության նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեպքում, «իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կարող է հանրայնացվել»։
«Նրանք կարծում են, որ Փաշինյանը կօգտագործի իր ունեցած փաստերը՝ կուսակիցների հետ հարցեր լուծելիս, եթե որևէ մեկը համարձակվի իրեն չենթարկվել կամ առարկել, սակայն «ողջամիտները» հանգստացնում են, որ բոլորին փոխարինող մարդիկ չկան»,- պնդում է հրատարակությունը։
Դեկտեմբերի 27-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ էթիկայի պահպանումն անվտանգության ապահովման գործոն է, և դրա խախտումը սպառնալիքներ է ստեղծում։ Որպես օրինակ՝ նա բերել էր ամուսնական դավաճանությունը։ Վարչապետը, մասնավորապես, նշել էր, որ «եթե դու ունես արտաամուսնական կապ, դա շատ կոնկրետ ռիսկեր է ստեղծում թե՛ քո ընտանիքի ներսում, թե՛ դրսում։ Եթե ներգրավված եք կոռուպցիայի մեջ, դա ռիսկեր է ստեղծում թե՛ ձեր, թե՛ ձեր ընտանիքի, ձեր համայնքի, հասարակության և պետության համար»:
Փարաքարի ժամանակավոր ղեկավար ընտրելու համար Փաշինյանը հայտարարել է փրայմըրիզ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում 2025 թվականի հունվարի 11-13-ը նախնական ընտրություններ՝ փրայմըրիզ անցկացնելու մասին։Փարաքարում համայնքի...