Հայկական Flyone Armenia ավիաընկերությանը (մոլդովական FlyOne ցածր գնով ավիաընկերության դուստր ձեռնարկությունը) կարող են արգելել թռիչքները Մոլդովայի տարածքում՝ համաձայն հանրապետության ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարության նախագծի։
Մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է ներկայացվել «Մոլդովայի տարածքում շահագործման արգելման ենթակա ավիափոխադրողների ցանկը հաստատելու մասին» նախագիծը։ Ցուցակում ներառված են նաև ավիաընկերություններ Ռուսաստանից, Աֆղանստանից, Ղրղզստանից, Տանզանիայից, Կոնգոյից, Իրանից, Լիբիայից և Սուդանից։
Ծրագրի նպատակն է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին: Փաստաթղթի հիմնավորման մեջ պարզաբանվել է, որ այս ցանկում ընդգրկված ավիաընկերություններին կարող են թույլատրել թռիչքներ իրականացնել, եթե նրանք օգտագործում են արգելքի տակ չգտնվող ավիափոխադրողի վարձակալված ինքնաթիռներ։ Պետք է պահպանվեն անվտանգության համապատասխան ստանդարտները: