Մահացել է ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության նախկին առաջնորդ Ժան Մարի Լե Պենը, հաղորդել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքական գործչի ընտանիքին:
Քաղաքական գործիչը մահացել է 96 տարեկան հասակում։
«Ազգային ճակատ» կուսակցությունը նա ղեկավարել էր 1972-2011 թվականներին, իսկ 2011-2015 թվականներին զբաղեցրել էր կուսակցության պատվավոր նախագահի պաշտոնը։