Հայաստանում հուլիսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 148 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226135 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1224512, վերջին մեկ օրում կատարվել է 4046 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 3000 պացիենտ. մեկ օրում ավելացել է 34-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 217490 անձ, վերջին մեկ օրում՝ 109 անձ: Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4540 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1105 է: