Հուլիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227298 դեպք, որոնցից 218242 -ն` առողջացած, 4559-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3386 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1263393 թեստավորում: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալներից։
Այսպիսով` երեկ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք: Ունենք 114 առողջացած և 1 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1111 է: