Կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց որոշ տվյալներ։ Նրա խոսքով այս պահին 18 ԲԿ-ում ծավալվել է 2156 մահճակալ, որից 2006-ը զբաղված է, այսինքն՝ ծավալված է մահճակալային կարողությունների 85 տոկոսը։
Նախարարն ասաց, որ վերջին օրերին օրական պատվաստումների աճ կա․ երեկ իրականացվել է 8440 պատվաստում։ «Մինչ այս պահը կատարվել է կորոնավիրուսի դեմ 385 503 պատվաստում»,- նշեց նա։
«Այս պահին ունենք 11 470 քաղաքացի, ովքեր ունեն դրական քովիդթեստի պատասխան և ընդամենը 286-ն են, որ պատվաստված քաղաքացիներ են։ Սա շատ բնական է, որ պատվաստումը 100 տոկոսով չի բացառում վարակման ռիսկը, այն շեշտակի նվազում է, բայց կարևորն այն է, որ պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են թեթև և ելքն անգամներով ավելի հաջող է»,- ասաց Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 906 դեպք, իսկ մահվան 16։