ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային օրավիճակը Հայաստանում դեկտեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ․
– 156 նոր դեպք
– 6393 թեստավորում
– 511 առողջացած
– 8 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 506
դեպք, որոնցից 328 050 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6 072 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 893 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1491 է:
Ընդհանուր կատարվել է 2 485 938 թեստավորում։