ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը դեկտեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ․
– 118 նոր դեպք
– 6966 թեստավորում
– 328 առողջացած
– 3 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344379 դեպք, որոնցից 330311 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4628 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7942 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1498 է: Ընդհանուր կատարվել է 2530000 թեստավորում: