Առողջապահության նախարարությունը ներկայացրել է փետրվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ առկա կորոնավիրուսային տվյալները․
✓ 1723 նոր դեպք
✓ 5734 թեստավորում
✓ 1668 առողջացած
✓ 24 մահվան դեպք
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 411878 դեպք, որոնցից 383368 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 18674 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8253 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1583 է:
Ընդհանուր կատարվել է 2846177 թեստավորում: