Հայաստանում մարտի 20-ին կատարվել է 1752 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ մեկ օրում առողջացել է 73 հիվանդ, մահվան 3 դեպք է արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422328 դեպք, որոնցից 409430 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2630 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8598 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1669 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Ընդհանուր կատարվել է 2952590 թեստավորում։