Հայաստանում ապրիլի 16-ին կատարվել է 2641 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 18 նոր դեպք:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 14 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։ Մահացել է 1 հիվանդ, որն ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422747 դեպք, որոնցից 410434 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2011 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1681 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Ընդհանուր կատարվել է 3013643 թեստավորում։