Հայաստանում ապրիլի 23-ին կատարվել է 2428 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ` մեկ օրում առողջացել է 13 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով` Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 822 դեպք, որոնցից 410 548
առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1969 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1683 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Ընդհանուր կատարվել է 3 032 179 թեստավորում։