Հայաստանում ապրիլի 30-ին կատարվել է 2833 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ` մեկ օրում առողջացել է 12 հիվանդ, մահվան 0 դեպք է արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով՝ Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 867 դեպք, որոնցից 411 050-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1512 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: