Սեպտեմբերի 12-ից սեպտեմբերի 18-ի դրությամբ հետևյալն է՝ ըստ ԱՆ-ի:
✓ 2142 նոր դեպք
✓ 6486 թեստավորում
✓ 2528 առողջացած
✓ 10 մահվան դեպք
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 441444 դեպք, որոնցից 428059 առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 3014 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8679 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3205438 թեստավորում:
Պատվաստումային գործընթացը շարունակվում է:
Սեպտեմբերի 18-ի դրությամբ կատարվել է 2 252 516 պատվաստում, որից`
✓ առաջին դեղաչափ` 1 148 535,
✓ երկրորդ դեղաչափ` 1 024 035,
✓ բուստեր` 74 634: