Հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմել է 387-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 444 869-ի։ Մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 6 դեպք։ Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից մինչ օրս COVID-19-ի բարդություններից մահացել է 8706 մարդ։ COVID-19-ով բուժվում է 699 մարդ։
Համաճարակի սկզբից ապաքինվել է 433 602 մարդ, որից 791-ը՝ վերջին շաբաթվա ընթացքում։ Համաճարակի սկզբից կատարված թեստերի ընդհանուր թիվը 3 223 133 է։ Իրականացվել է կորոնավիրուսի դեմ 2 262 719 պատվաստում։ Պատվաստվածների ընդհանուր թվից առաջին դեղաչափով պատվաստվել է 1 151 175-ը, երկրորդով` 1 027 035-ը, բուստերով՝ 78 880 մարդ: