Հոկտեմբերի 17-123-ն ընկած ժամանակահատվածում COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմել է 231, այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445 100-ի։ Մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահվան ոչ մի դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից մինչ օրս COVID-19-ի բարդություններից մահացել է 8706 մարդ։ COVID-19-ով բուժվում է 512 մարդ։
Համաճարակի սկզբից ապաքինվել է 434 017 մարդ, որից 415-ը՝ վերջին շաբաթվա ընթացքում։ Համաճարակի սկզբից կատարված թեստերի ընդհանուր թիվը 3 226 167 է։ Իրականացվել է կորոնավիրուսի դեմ 2 265 097 պատվաստում։ Պատվաստվածների ընդհանուր թվից առաջին դեղաչափով պատվաստվել է 1 151 753-ը, երկրորդով` 1 027 594-ը, բուստերով՝ 80 022 մարդ: