Հոկտեմբերի 24-ից հոկտեմբերի 30-ի դրությամբ հայտնաբերվել է կորոնավիրուսային 142 նոր դեպք, կատարվել է 2301 թեստավորում, 278 առողջացած և 3 մահվան դեպք կա։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 242 դեպք, որոնցից 434 288 առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 373 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 709 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 228 468 թեստավորում:
Պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Հոկտեմբերի 30-ի դրությամբ կատարվել է 2 267 018 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 152 270, 2 դեղաչափ ստացած անձինք` 1 028 088, բուստեր` 80 890: