Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-n ընկած ժամանակահատվածում COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմել է 155, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նախորդ անգամ՝ հոկտեմբերի 31-ին, նախարարությունն արձանագրել էր 142 դեպք, այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում հիվանդացությունն աճել է գրեթե 8%-ով։ Համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445,397-ի։
Մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ՝ համաճարակի սկզբից ի վեր COVID-19-ի բարդություններից մահացել է 8709 մարդ։
COVID-19-ով բուժվում է 375 մարդ։ Համաճարակի սկզբից ապաքինվել է 434 441 մարդ, որից 153-ը՝ վերջին շաբաթվա ընթացքում։
Համաճարակի սկզբից կատարված թեստերի ընդհանուր թիվը 3 230 307 է։
Առողջապահության նախարարությունը հստակեցնում է, որ նոյեմբերի 7-ի դրությամբ՝ իրականացվել է կորոնավիրուսի դեմ 2 մլն 268 հազար 693 պատվաստում։ Պատվաստվածների ընդհանուր թվից առաջին դեղաչափով պատվաստվել է 1 152 875 մարդ, երկրորդով` 1 028 500, բուստերով՝ 81 498 մարդ։