Նոյեմբերի 7-13 ընկած ժամանակահատվածում COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմել է 116, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445 513-ի։ Մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ՝ համաճարակի սկզբից ի վեր COVID-19-ի բարդություններից մահացել է 8709 մարդ։ COVID-19-ով բուժվում է 333 մարդ։ Համաճարակի սկզբից ապաքինվել է 434 599 մարդ, որից 158-ը՝ վերջին շաբաթվա ընթացքում։ Համաճարակի սկզբից կատարված թեստերի ընդհանուր թիվը 3 231 885 է։
Առողջապահության նախարարությունը հստակեցնում է, որ նոյեմբերի 13-ի դրությամբ՝ իրականացվել է կորոնավիրուսի դեմ 2 մլն 270 հազար 474 պատվաստում։ Պատվաստվածների ընդհանուր թվից առաջին դեղաչափով պատվաստվել է 1 153 469 մարդ, երկրորդով` 1 028 962 , բուստերով՝ 82 138 մարդ։