Նոյեմբերի 21-27-ը ընկած շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմել է 106: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445 737-ի։ Մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահվան է դեպք է գրանցվել:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր COVID-19-ի բարդություններից մահացել է 8710 մարդ։ Բուժվում է 301 մարդ, մինչ այժմ ապաքինվել է 434 866 մարդ, որից 123-ը՝ վերջին շաբաթվա ընթացքում։
Համաճարակի սկզբից կատարված կորոնավիրուսային թեստերի ընդհանուր թիվը 3 235 175 է։
Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա նոյեմբերի 28-ի դրությամբ իրականացվել է կորոնավիրուսի դեմ 2 մլն 273 հազար 605 պատվաստում, որից առաջին դեղաչափով պատվաստվել է 1 154 539 մարդ, երկրորդով` 1 029 790 մարդ: Խթանիչ է ստացել 83 255 մարդ: