Արտաշատում բերման են ենթարկվել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբի 4 աշխատակիցներ: Այդ մասին Armenia Today- ի հետ զրույցում ասաց Դեմոկրատական կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով ՝ աշխատակիցները բերման են ենթարկվել Արտաշատում Դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի մասնակցությամբ կայացած հանրահավաքից հետո:
Հովհաննիսյանը նշեց, որ բերման ենթարկվածները Դեմոկրատական կուսակցության՝ Մասիսի և Արարատի շտաբի 4 աշխատակիցներ են: Այս պահին նրանք գտնվում են ոստիկանության Արտաշատի բաժնում:
Ըստ խոսնակի, ոստիկանությունը չի պարզաբանել բերման ենթարկելու պատճառները: Հովհաննիսյանը նաև ասաց, որ կուսակցության հանրահավաքը տեղի է ունեցել խաղաղ և առանց միջադեպերի: