Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Միշելը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է իրավիճակը այսօրվա իրադարձությունների լույսի ներքո։
«Կոչ ենք անում անհապաղ ապաէսկալացիայի և կրակի լիակատար դադարեցման: Իրավիճակը տարածաշրջանում շատ բարդ է։ Եվրամիությունը հավատարիմ է գործընկերների հետ աշխատանքին՝ լարվածությունը հաղթահարելու համար՝ հանուն բարգավաճող և կայուն Հարավային Կովկասի», – գրել է Միշելը։