Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 7-ի ցերեկը ադրբեջանական կողմի հրաձգության հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված մարտական դիրքում ժամկետային զինծառայող է վիրավորվել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել: