Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ իբր այսօր առավոտյան ժամը 9:00-ից հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։
ՊՆ-ն տեղեկություն չունի 09:00-ից հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերելու մասին: Այս մասին Armenia Today-ին ասաց ԻՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ խոստանալով ճշտել լուրը:
Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի մամուլի ծառայությունից ևս ասացին, որ նման տեղեկություն չունեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Տվյալները ճշտվում են: