yԵվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելությունը Հայաստանում է: Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«ԵՄ այն դիտորդները, որոնք եկել էին հոկտեմբերի 19-ին, նրանք գնացել են, բայց նոր տեխնիկական առաքելություն կա, որոնք պետք է գնահատեն իրավիճակը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ խորհուրդը Հայաստանի կառավարության հետ պայմանավորվել է, որ Վրաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությունից Հայաստան կուղարկվի աջակցության խումբ:
Մինչ այդ Հայաստանում հոկտեմբերից աշխատել է մինչև 40 փորձագետներից բաղկացած ԵՄ դիտորդական առաքելությունը։ Առաքելության մանդատն ավարտվել է դեկտեմբերի 19-ին։