Տեղ գյուղում իրավիճակը կայուն է, ժողովուրդն ապրում է իր առօրյա կյանքով, արտագաղթ չկա, խուճափ չկա, տեղահանված չունենք։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Ըստ համայնքապետի՝ սահմանային վերջին ագրեսիան իրենց համար նորություն չէր։ «90-ականներից հետո Տեղի բնակիչը տեսել է այս պատերազմները, այնպես որ սա նորություն չէ Տեղ գյուղի բնակիչների համար»,-նշեց նա։
Ղուլունցն առաջարկեց գյուղին այլ ձևով օգնել։ «Բերեք անասնապահությունը զարգացնենք, գյուղացուն օգնենք, ոչ թե այլ բաների մասին խոսենք։ Հասկացանք ագրեսիան եղել է, բայց պետք է մտածենք գյուղացուն օգնենք։
Համայնքապետն այս իրավիճակում համախմբվելու կոչ արեց։ «Պետք է բոլորս համախմբվենք, միասնական դառնանք մեր հողերը պաշտպանենք, ոչ թե իրար հետևից խոսենք։ Հասկանացանք 44-օրյայից հետո ազգը կոտրված է, բայց դա դաս դարձավ մեր ժողովրդի համար։ Կառավարությունը գյուղացիներին համաֆինանսվորում է տվել. օգնել է, ծրագիր կա, բայց ամեն դեպքում էլի սահմանում ապրող գյուղացուն այս պահի դրությամբ մի լուցկու հատիկով օգնելը ես ճիշտ եմ գնահատում»,-նշեց նա։
Տեղն այն հերոս գյուղն է եղել, որ տվել է գնդապետնր, գեներալներ, շարունակեց Ղուլունցը։ «Տեղը Հայստանի միակ համայնք է, որ համարվում է սահմանամերձ, սահամապահ, ունենք 62 կմ սահման Ադրբեջանի հետ»,- նշեց Ղուլունցը։
Սյունիքի մարզի հարավում գտնվող Տեղ բազմաբնակավայրում 2016 թվականին միավորվել է 7 գյուղ. Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր և Քարաշեն գյուղական բնակավայրերը, ընդհանուր 5 600 բնակչությամբ: Տեղը ներկա դրությամբ ամենամեծն է բնակչության քանակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության վերջին տվյալներով:
Տեղը, ինչպես Armenia Today-ին ասաց Հայաստանի ղեկավար Դավիթ Ղուլունցը, այսօր համարվում է Հայաստանի միակ սահմանամերձ համայնքը, որի 62 կմ տարածքը սահմանակից է Ադրբեջանին։
Տեղ գյուղում իրավիճակը կայուն է, ժողովուրդն ապրում է իր առօրյա կյանքով, արտագաղթ չկա, խուճապ չկա, տեղահանված չունենք, նշեց համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի 4 զոհ։
Մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Սյունիքի սահմանային հինգ հատվածներում 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Նշվում էր, որ տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: