Ադրբեջանցիները երեկ երեկոյան և այսօր առավոտյան կրակ են բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Կրակոցները հնչել են երեկ երեկոյան ժամը 19։00-ից մինչև 23։00 ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում հանքի աշխատանքները դադարեցվել են։ Գիշերն իրավիճակը հանգիստ է եղել, տարհանում չի եղել։ Առավոտյան կրակոցները վերսկսվել են, որի ընթացքում որոշում է կայացվել դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել բոլոր աշխատակիցներին»,-հայտնեց նա՝ հավելելով, որ աշխատակիցների շրջանում տուժածներ չկան, տեխնիկայի վնասումներ չեն եղել։
Ըստ ընկերության ներկայացուցչի՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ «Դեռ հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն հանքավայրի աշխատանքները»,-նշեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ սահմանային փոխհրաձգության հետևանքով ապրիլի 11 -ին հանքը աշխատակիցներիը տարհանվել էին։