Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը տեղեկացրել էր, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ էին կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։
Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել էր:
Այս պահի դրությամբ՝ Ադրբեջանի կողմից հարձակման վտանգ չկա․ Էդվարդ Ասրյան
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել է, որ ներկայումս Ադրբեջանի կողմից հարձակման սպառնալիք չկա։ «Այդպիսի վտանգներ, սպառնալիքներ ներկա...