Հունիսի 20-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
Հայկական կողմում տուժածներ չկան:
Գերատեսչությունը տեղեկացրել էր, որ հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան:
ՀՀ ՊՆ-ն նաև հերքել էր ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները 10:45-ից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Դիտեք Armenia Today-ի պատրաստած տեսանյութը, թե ինչպես է ապրում Երասխը հունիսի 14-ի գնդակոծությունից հետո։